Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, փրկիր ինձ երևացող և աներևույթ թշ նամուց․ մեղքերի ներման աղոթք

Բժ շկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբա րտավանությունից, սնափառությունից, մարդ ահաճությունից և ո խակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չա րիքներից:Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թա րախը, հանի՛ր իմ մե ղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մե ռցրո՛ւ մա րմնի ցանկությունը և նորոգի՛ր հո գուս կենդանությունը:

Կանչի՛ր, Տե՛ր, իմ մե ղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զա րհուրում եմ իմ գործերից, չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մե րկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ :Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ընկա:Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով: