Խրթխրթան ու չլխկվող մալականի թթվի գաղտնիքը՝ հենց մալական կնոջ կողմից․արագ գրանցեք, որ չմոռանաք

Վերջապես գտա այս բաղադրատոմսը, չեք պատկերացնի ինչ համեղ է ստացվում: 3 օրվա ընթացքում հրաշքը պատրաստ է: Եվ հավատացեք ինձ, մեկ անգամ փորձելուց հետո կմոռանաք մյուս բաղադրատոմսերի մասին: Ընկերուհիներս զանգահարում են երախտագիտությամբ: Անշուշտ կգտնվեն տնային տնտեսուհիներ, ովքեր կասեն. Ես ամբողջ կյանքում այսպես եմ պատրաստում:

Ուրախ կլինեմ, եթե այս բաղադրատոմսը ինչ-որ մեկի համար նույնքան սիրված դառնա: Բաղադրիչներ՝ Կաղամբ 1 գլուխ, Գազար (խոշոր) 2 հատ, Ջուր 2 լ, Աղ — 3 ճաշի գդալ, Շաքարավազ — 2 ճաշի գդալ, համեմունքներ — ըստ ճաշակի: Կաղամբը կտրա տել, ինչպես ուզում եք, մանր, խոշոր: Գազարներն անցկացնել խոշոր քերիչով, լավ խառնել, տրորել և սեղմելով լցնել բանկայի մեջ, վրան լցնել աղաջուրը՝ 2 լիտր ջուրը ե ռացնել, ավելացնել 3 ճաշի գդալ աղ, լցնել, որպեսզի բանկան ամբողջությամբ լցվի:

Բաց թողնել 2 օր, ժամանակ առ ժամանակ սուր դանակը ընկղմել մինչև բանկայի հատակը ՝օդը հանելու համար, դա արվում է, որպեսզի կաղամբը դառը չստացվի: Երրորդ օրը աղաջուրը դատարկել, ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ, այն արագ լուծվում է, և կրկին լցնել կաղամբի վրա: Ծածկել կափարիչով և մեկ օր թողնել սառնարանում:

Համեղ, հյութալի վի տամինային կաղամբը պատրաստ է: Այն կարելի է ուտել բուսական յուղով ցողելով, դրա մեջ կարող եք սոխ կտ րել, այն կարող եք մատուցել տարբեր խորտիկների հետ: Իսկ ջուրը օգտակար է բոլորի համար, ովքեր խնդիրներ ունեն մար սողական համակարգի և մա շկի, մազերի հետ: