Այս կոտլետների բաղադրատոմսը սովորել եմ տատիկցս․ստացվում են շատ համեղ և հյութալի․ մեկ անգամ փորձելուց հետո միշտ կպատրաստեք

Բաղադրիչներ. թառի ֆիլե 1 կգ, երկար բոքոն 1 հատ, կարագ 180 գ, սամիթ 30 գ, աղ՝ ըստ ճաշակի, սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի, սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի, ռեհան 0,5 թեյի գդալ, սոխ 2 հատ, կաթ 50 մլ, սխտոր 3 պճեղ, ձու 4 հատ: Պատրաստման եղանակը. Սկսեք <<պանիրովկա>>-ից: Վերցրեք սովորական բոքոն, բաժանեք խորանարդների և չորացրեք ջեռոցում։ Նրանք պետք է լինեն խոշոր աղացած: Այսպիսով կոտլետները կստացվում են համեղ, թեթև և շատ խրթխրթան։

Փափուկ կարագը սենյակային ջերմաստիճանում խառնել մանրացված սամիթի հետ։ Աղ անել ըստ ճաշակի: Փոքր տարայի հատակը փայլաթիթեղով ծածկել և այնտեղ տեղափոխել պատրաստած կարագը։ Ապագա միջուկը դնում ենք սառցախցիկում 40 րոպեով: Ձկան միջից հանեք փշերը ու կաշին նույնպես հեռացրեք՝ թողնելով միայն ֆիլեները։ Բաժանեք միջին չափի կտորների և անց կացրեք մսաղացով։ 5 կտոր հացի վրա 5 րոպեով լցնել կաթ։

Սոխը սխտորի հետ միասին անցկացրեք մսաղացով։ Հացը լավ քամել և նույնպես դնել մսաղացի մեջ։ Ավելացնել աղ, ռեհան, սպիտակ և սև պղպեղ։ Հարել 2 ձուն և լավ խառնել։ Դուք կստանաք աղացած միս, որը լավ պահում է իր ձևը: Չորահացերը ուղարկեք բլենդերի մեջ և մանր փշրանքներ արեք, սառած կարագը բաժանեք կես մատի չափ խորանարդիկների։ Ձվերը հարեք աղով <<կլյար>>-ի հետ։

Մեկ կոտլետի համար վերցրեք մեկ ճաշի գդալ աղացած միս, մեջը դրեք մի կտոր կարագ և ձևավորեք կոտլետ։ Սկզբում թաթախում ենք ձվի մեջ, իսկ հետո <<պանիրովկա>>-ի: Պատրաստի կոտլետները 20 րոպեով ուղարկում ենք սառնարան։ Հանեք խցիկից և նորից թաթախեք ձվի և պաքսիմատի մեջ։ Կրակը իջեցրեք միջինից ցածր, տապակի մեջ լցրեք բուսական յուղ և այնտեղ դրեք կոտլետները։ Կոտլետները տապակեք 5 րոպե յուրաքանչյուր կողմից։

Այնուհետև դրեք պերգամենտով ծածկված ջեռոցի թավայի վրա և ուղարկեք ջեռոց ևս 15 րոպեով: Այս կոտլետները մատուցվում են բացարձակապես ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ։ Հատկապես լավ է դրանք համատեղել բրնձի, կարտոֆիլի պյուրեի կամ բանջարեղենի աղցանի հետ։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր սիրած ձկան բաղադրատոմսերով։