Կորեական աղցան՝ սմբուկով․ այսքան համեղ աղցան դեռ կյանքումս չէի փորձել, ամեն օր պատրաստում եմ

Սա կարելի է համարել սմբուկով աղցանների թագուհի, շատ համեղ է ստացվում: Ամառային աղցանների շարքում այս աղցանը առաջին հնգյակում: Գրեթե բոլոր ռեստորաններում, ճաշկերույթներում պարտադիր կերպով պատվիրում են այս աղցանը:

 

Բացի այն, որ շատ համեղ է, այննաև շատ օգտակար է, հարուստ է վիտ ամիններով: Պատրաստվում է շատ արագ և էլ ավելի արագ սպառվում է: Առաջին անգամ պատրաստելիս կարող եք պատրաստել փոքր չափաբաժնով, բայց մյուս անգամ պատրաստելիս, պատրաստեք մեծ չափաբաժնով, քանի որ այսաղցանից հագենալ չի լինում:

 

Աղցանը պատրաստելու համար պահանջվում են հետևյալ բաղադրիչները. 3 սմբուկ, 2 բուլղարական պղպեղ, 2 խոշոր գազար, կես կծու պղպեղ, 2 ատամիկ սխտոր, 1 սոխ, 1 թեյի գդալ համեմի սերմ, 0,5 թեյի գդալ սեւ պղպեղ, մի փունջ համեմ, 2 ճաշի գդալ քունջութ, 1 ճաշի գդալ մեղր, 3 ճաշի գդալ սոյայի սոուս, 2 ճաշի գդալ քացախ 8%, բուսական յուղ տապակելու համար, Բարի ախորժակ․