Այս ընթրիքի բաղադրատոմսը իմ ֆրանսիացի ընկերուհին է տվել․ Ստացվում է անչափ համեղ և հագեցնող ուտեստ․

Բաղադրությունը` հավի ֆիլե, 400 գ շամպինիոններ, 250 գ, սոխ, 1 հատ, յուղոտ սերուցք, 250 մլ, կարտոֆիլ, 700 գ, -կոշտ պանիր, 200 գ, կարագ, 20 գ, կաթ, 100 մլ, -աղ, պղպեղ, համեմունքներ և կանաչի ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը `Կարտոֆիլը խաշել և խյուսի վերածել, խառնել կաթի և կարագի հետ։ Սունկը մանր կտրատել, սոխը՝ փոքր խորանարդների բաժանել։

Տաքացնում ենք բուսայուղը և տապակում ենք սունկը մինչև կիսաեփ, ավելացնում ենք սոխը և զանգվածը տապակում մինչև փափկի, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։ Տապակման ավարտից մի քանի րոպե առաջ ավելացնել աղ, պղպեղ և ըստ ճաշակի՝ մանր կտրատած կանաչիներ։ Միսը, կարող եք վերցնել ցանկացած, ոչ միայն հավ, լվանալ և չորացնել, մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ, աղ, պղպեղ անել և ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի։

Միսն ու սունկը միացնում ենք, խառնում ենք և լցնում սերուցքի մեջ, խառնում և եփում ենք 7 րոպե մարմանդ կրակի վրա։ Կարտոֆիլի պյուրեն հավասարաչափ տարածում ենք ջեռոցի թավայի մեջ, վրան հավասար շերտով տարածում ենք սնկով միսը և վրան տարածում ենք խոշոր քերած պանիրը։ Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճանով և թխում ենք 10 րոպե։