Սկեսուրս համաձայն չէ երեխայիս անվան ընտրության հետ և երեխայիս կանչում է ոնց ինքն է ցանկանում․Ես էլ չեմ դիմանում․

Երբ ուլտրաձայնային հետա զոտության ժամանակ ասացին, որ դուստր ենք սպասում, սկեսուրս նախ հարցրեց՝ անուն մտածել ենք նրա համար։ Նա ասաց, որ անունի ընտրությանը պետք է մոտենալ շատ պատասխանատու և մտածված։ Ես ու ամուսինս վաղուց որոշել էինք, եթե աղջիկ լինի, ուրեմն Լիանա կդնենք նրա անունը։ Ես և ամուսինս սիրում ենք այս անունը:Սկեսուրս սրա մասին ոչինչ չասաց։ Նա թեթևակի սեղմեց շրթունքները և ինձ համար անմիջապես պարզ դարձավ, որ դա նրան դուր չի գալիս:

Բայց հետո նա ոչինչ չասաց։ Ամեն ինչ սկսվեց մեկ շաբաթ անց։ Սկեսուրս աստղագուշակության, էզոթերիկայի և նման այլ անհեթեթությունների սիրահար ընկերուհի ունի։ Նա խորհրդկացել էր նրա հետ և նա ասել էր. -Այդ անունը չի սազում քո թոռնուհուն։ Դուք պետք է այլ բան ընտրեք: Եվ նա անմիջապես շտապեց ասել այն անունը, որ ինքն է ցանկանում դնել:Չեմ անվանի այդ անունը, որ ոչ մեկին չնեղացնեմ, բայց ինձ համար դա լրիվ մղ ձավանջ է։ Այս անունը հարյուր տարի առաջ հնացածներից է։ Անգամ Ակակին դրա համեմատ նորմալ անուն է թվում: Իմ բախտը բերեց, որ ամուսինս նորմալ է և չլսեց, թե ինչ է ասում մայրը։

Այսպիսով, մեր աղջկա անունը Լիանա է: Նա այժմ վեց ամսական է:Բայց զա վեշտալին այն է, որ սկզբում սկեսուրս մեր աղջկան պարզապես «աղջիկս» էր ասում, իսկ հիմա համառորեն նրան անվանում է այն անունով, որն ինքն է ընտրել։ Սրա համար մեկ այլ տեսություն կա, իբր եթե մարդուն երկու անունով ես կոչում, ուրեմն նա պաշտ պանված է լինում չա րից։ Ամուսինս ունի քույր, որը նույնպես վերջերս է ծննդաբերել։ Ես և նա հղի էինք միաժամանակ։ Սկեսուրս նրանց երեխայի համար էլ է անուն խորհուրդ տվել ու որդուն անվանել են այնպես, ինչպես նա է ցանկացել։ Այսպիսով, այժմ նա ունի սիրելի թոռնիկ, իսկ մեր աղջիկը պարզապես երկու անուն ունեցող «աղջիկ» է։