Ամուսինս լքեց ինձ ու մեր 3 տարեկան երեխային. Այդ պահին պարտքեր ունեինք և ես որոշեցի գնալ այդ քայլին

Երբևէ մտածել եք, որ գերե զմաններում կարելի է գտնել հո գեբանական աջակցություն: Ես կարծում եմ, որ հնարավոր է: Երբ գնում ես հարազատներիդ մոտ, ովքեր արդեն չկան, շատ հաճախ հանգստանում ես:Մարդկանց կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ թվում է,որ փակուղում ես գտնվում, ամեն ինչ վատ է, ելք չկա: Դու չգիտես, թե հետո ինչ է լինելու, ինչ ակնկալել: Երբեմն թվում է, թե նման պահերի անհնար է գտնել մի մարդու, որ խոսես հետը դրա մասին: Եվ այդ ժամանակ գնում ես հարազատ մարդու գեր եզմանաքարի մոտ: Որ խոսես, հարցեր տաս, գուցե և ստանաս պատասխններ:

Այդպես եղավ նաև ինձ մոտ: Այնպես էր ստացվել, որ վերջերս էի բաժ անվել ամուսնուցս: Ես մնացի միայնակ, իսկ երեխաս ընդամենը 3 տարեկան էր: Ունեի մեծ պարտքեր: Նախկին ամուսինս ալիմենտներ չէր վճարում:Երկար ժամանակ միայնակ պայքարում էի, որ հաղթահարեմ խնդիրներս: Բայց մի օր հո գնեցի, զգում էի, որ այլևս ուժ չունեմ: Գնացի պապիկիս գեր եզմանին: Ես այնքան միայնակ էի…Ես պապիկիս խնդրեցի ինձ համար ամուսին, իսկ որդուս համար հայրիկ գտնել:

Նաև խնդրեցի, որ որդիս նրան նման լինի: Մի քիչ էլ նստեցի և գնացի տուն: Գուցե չհավատաք, բայց հաջորդ օրը, երբ զբոսնում էի տղայիս հետ,հանդիպեցինք իմ համադասարանցուն: Ես նրան վաղուց չէի տեսել: Նա ընկերակցեց մեզ, միասին գնացինք այգի, իսկ հետո էլ բարձրացավ տուն՝ մի գավաթ սուրճ խմելու: 1 ամիս անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց: Մենք ամուսնացանք: Ես ու որդիս երջանիկ ենք… Մի մոռացեք ձեր հարազատներին, նրանք մեզ տեսնում են…