Տորթ «Փարիզյան կոկտեյլ». Ուղղակի հալվում է բերանում

Զարմանալիորեն համեղ քաղցրավենիք, որ պատրաստվում է եփովի խմորով և շատ համեղ կրեմով, ունի հիանալի բույր և ունիկալ համ…հալվում է բերանում… Անհրաժեշտ բաղադրիչներ. խմորի համար. 3ճ.գ. մեղր, 150գ շաքարավազ, 3ճ.գ. ձեթ, 180մլ տաք ջուր, 500գ ալյուր, 1թ.գ. սոդա, կրեմի համար. 250գ կարագ, 600մլ կաթ, 3 ձու, 1ճ.գ. ալյուր, վանիլին, 100գ ընկույզ կամ նուշ, մանրացրած վիճակում, Պատրաստման եղանակ.

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 աստիճան: Խառնել մեղրը, շաքարավազը, ձեթն ու ջուրը, դնել կրակին: Երբ խառնուրդը սկսի եռալ, հանել կրակից և սոդայի հետ խառնած ալյուր ավելացնել: Ստացվում է եփովի խմոր: Բաժանել 6-7 մասի, գրտնակել և թխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը: Ձուն խառնել շաքարավազի հետ,ավելացնել ալյուրը, խառնել: Լցնել սառը կաթը՝ անդադար խառնելով եփել, մինչ զանգվածը կխտանա:


Հանել կրակից, թողնել, որ սառի, և դրանից հետո ավելացնել ընկույզն ու վանիլինը: Երբ կրեմը լիարժեք սառած լինի, ավելացնել կարագն ու լավ հարել: Կորժերի կողքից կտրել՝ հավասարեցնելով շերտերը, իսկ փշուրը թողնել՝ թխվածքը զարդարելու համար: Կորժերին քսել գոլ կրեմ, տորթին բոլոր կողմերից փշուր լցնել: Սպասել մի քանի ժամ և մատուցել: Բարի ախորժակ