Ես դեմ եմ մշտական խիստ հսկողությանը. Երեխան պետք է վստահ լինի, որ ընտանիքում իրեն սիրում են. Հրեա հո գեբանի հետաքրքիր և կարևոր խորհուրդները

1. Լինելով դժ բախտ մարդիկ` Դուք ոչ մի կերպ չեք կարող այնպես կառուցել հարաբերությունները երեխայի հետ, որպեսզի նա երջանիկ լինի: Իսկ եթե ծնողները երջանիկ են, ապա հատուկ ոչինչ անել պետք չէ: 2. Հետևել նրան, որպեսզի երեխան լինի հագնված և կուշտ, դա հոգատարություն է

այլ ոչ թե դաստիարակություն: Ցա վոք սրտի, շատ ծնողներ վստահ են, որ հոգատարությունը բավարար է: 3. Ինչպես Դուք շփվում եք երեխայի հետ նրա մանկության ժամանակ, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ` Ձեր ծերության ժամանակ: 4. Պատժել երեխային կարելի է, նույնիսկ երբեմն անհրաժեշտ:

Բայց պետք է հստակ բաժանել երեխային և նրա արարքը: Օրինակ, Դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև Ձեր աշխատանքից գալը նա կանի դասերը, կսնվի և կհավաքի իր ետևից: Եվ ահա Դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ երեխան Ձեր ասածները չի կատարել և խաղում է պլանշետով: