Ավանդական լավաշ թխող այս փոքրիկ գեղեցկուհին արժանացել է օգտատերերի համակրանքին․ սա տեսնել է պետք

Ավանդական լավաշ թխող այս փոքրիկ գեղեցկուհին արժանացել է օգտատերերի համակրանքին․ սա տեսնել է պետք Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած: Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը,

կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է: Ըստ հայկական հին ավանդույթի խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են տան ավագ հարսն ու հարևան կանայք: Թխման արարողությունը սկսվում է վաղ առավոտից՝ արևածագից: Խմորի կլոր գնդերը գրտնակելուց հետո, խմորը բացում են նաև ձեռքերի վրա:

Սա շատ դժվար գործողություն է և միայն հմուտները կարող են այնպես անել, որ խմորը չպատռվի: Բացելուց հետո, խմորը գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է «ռաֆաթա» կամ «բադադ» և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո լավաշը պատրաստ է:

Կարևոր է, որ հենց ճիշտ ժամանակին վեր բարձրացնեն լավաշը, այլապես լավ չի ստացվի. կկորցնի համային ողջ փունջը: Լավաշի պատրաստման բարդ գործում, օգնում են նաև տան երիտասարդ աղջիկները: Նպատակը՝ փոխանցել երիտասարդ սերնդին լավաշ պատրաստելու մշակույթն ու գաղտնիքները: