«Բինգյոլ». Հայազգի երգչուհի Սարինա Քրոսի հայերեն անթերի կատարումը Հունաստանում գերել է դահլիճում գտնվողների սրտերը

Սարինե Սաղերյան , ավելի հայտնի որպես Սարինա Քրոս, հայկական արմատներով երգչուհի։ Սարինան լայն ճանաչում է ձեռք բերել հունական հայտնի “STIN YGEIA MAS RE PAIDIA” հեռուստանախագծին մասնակցելուց հետո, որտեղ հույն երաժիշտներ Կոստանտինուս ու Մաթեոս Ծախուրիդիս եղբայների հետ կատարել է հայկական ժողովրդական «Բինգյոլ», արաբական ու հունական երգերը, որոնք մեծ տարածում են գտել

հատկապես Հունաստանում, Հայաստանում ու Լիբանանում՝ տարբեր սոցցանցերում հավաքելով ավելի քան տասը միլիոն դիտում : Սարինան 2017 թվականի ամռանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Ծախուրիդիս եղբայների համերգի հատուկ հյուրն էր, որտեղ կատարեց 8 երգ,

ներառյալ հայկական «Աշխարհում սիրել եմ քեզ», «Դլե Յաման» , «Թամամ Աշխարհ», «Բինգյոլ» երգերը : 2017 թ. հուլիսին Սարինա Քրոսն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Ծնված լինելով երաժիշտների ընտանիքում, դեռ մանկուց Սարինան սիրել է երգն ու երաժշտությունը։ Հայրը եղել է հայտնի լիբանանահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի թմբկահարը, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա նույնպես ընտրի երաժշտի ուղին։ Սարինայի գեղեցիկ կատարումը դիտեք ստորև՝