Վերցնում ենք կարտոֆիլն ու պատրաստում ամենահամեղ ու պարզ նախաճաշը. Սա կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսը

Սա հաստատ կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսը: Այսպես ուրեմն, վերցնում ենք մեկ կիլոգրամ կարտոֆիլ, մաքրում ենք և կտրատում: Վրան ավելացնում ենք ջուր և խաշում: Վրան լցնում ենք մեկ ճ.գ. աղ: Այնուհետև խաշելուց հետո այն գործիքի միջոցով մանրեցնում ենք և պյուրեի նման սարքում: Ավելացնում ենք մի փոքր կարագ և նորից խառնում: Վերցնում ենք մաղադանոս, կտրատում ենք մանր մանր, լցնում ենք պյուրեի վրա, նորից համեմում ըստ ճաշակի: Վրան

ավելացնում ենք քերիչով անցկացրած պանիր ու լավ խառնում: Այնուհետև վերցնում ենք երկու ձու, կոտրում և լավ խառնում: Այն ափսեի մեջ լցնում ենք պաքսիմատը, վերցնում ենք նրբերշիկը՝փաթաթում այն կարտոֆիլի խյուսով և պատում ձվի դեղնուցով, այնուհետև՝պաքսիմատով: Եվ վերջում, բուսական յուղի մեջ այն տապակում ենք և պատրաս տ է: Այդպես հերթով տապակում ենք ու տեղափոխում այլ ափսե: Բարի ախորժակ: Ահա և վերջ, այսօրվա համար

այսքանը, ընկերներ։ Եթե ձեզ համար հետաքրքիր էր այս բաղադրատոմսը, ապա կիսվեք այս նյութով ձեր ընկերների և հարազատների հետ սոցիալական ցանցերում, և անպայման գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքն այս պատմության մասին։ Ինչպես նաև հետևեք մեր էջին, քանի որ մենք դեռ շատ ու շատ հետաքրքիր նյութեր ենք պատրաստելու ձեզ համար, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն, խորհուրդներ և լայֆ հաքեր, որոնք վստահաբար կհեշտացնեն ձեր կյանքը։