Կինը ցանկանում էր մի փոքր կարճացնել մազերը, սակայն գեղեցկության սրահից դուրս եկավ միանգամայն անճանաչելի դարձած

Սանրվածքը կարող է ինչպես գեղեցկացնել կնոջը այնպես էլ փչացնել ողջ տեսքը: Բոլոր կանայք էլ կարող են գտնել իրենց ոճը: Երբեմն իհարկե նախընտրում են մնալ նույն ոճի մեջ՝ չհամարձակվելով փոփոխությունների ենթարկել սանրվածքը: Ապրում են այդ սանրվածքի հետ տարիներով՝ անգամ այն դեպքում, երբ դա լավագույն տարբերակը չի:: Շատ անգամ այս կամ այն սանրվածքը կնոջը կարող է ծերացնել, սակայն կինը դրա մասին չի էլ կռահում:

Մերի անունով այս ամերիկուհին, ապրելով երկար տարիներ, ուշադրություն չէր դարձրել իր ոճին: Նրա վարսերը անհավասարաչափ ներկված շագանակագույն էր՝ մինչև ուսերը հասնող երկարության: Այս սանրվածքն նրան ավելի տարիքով էր ցույց տալիս: Եվ ահա նա մի անգամ որոշեց այցելել ոճաբանի: Պատճառը ամուսնության 26-ամյակն էր: Մերին որոշել էր զարմացնել ամուսնուն նոր ոճով: Սակայն նա ցանկանում էր կարճացնել մազերը ընդամենը 5սմ:

Մինչդեռ անգամ կինը չէր կռահում, որ այդպիսի փոփոխության կենթարկի իր արտաքինը: Գեղեցկության սրահում, որտեղ գրանցվել էր Մերին աշխատում էր ոճաբան Քրիստոֆեր Հոփքինսը: Իսկ նա ընդունակ է անգամ ամենաանճոռնի ճուտիկին վերածել սքանչելի կարապի: Ահա Մերին էլ հենց ընկավ Քրիտոֆերի ձեռքը: Նա ոճաբանին ասաց, որ թեթև փոփոխություն է ցանկանում: Սակայն տղամարդը անգոհունակորեն տարուբերեց գլուխը՝ ասելով մերիին , որ նրան անհրաժեշտ է կարդինալ փոփոխություններ:

Կինը իհարկե տարակուսեց՝ վախենալով անհաջող փոփոխությունից, սակայն ոճաբանը խնդրեց նրան, որ վստահի իրեն: Իհարկե դժվարությամբ, բայց մերի համաձայնեց: Քրիստոֆերը խնդրեց փակել հայելին, որ իր հաճախորդը աշխատանքի պրոցեսը չտեսնի: Նա ցանկանում էր, որ կնոջ համար դա անակնկալ լինի: Որոշ ժամանակ անց կինը ցնցվեց հայելու իր արտացոլանքից: Նա ուղղակի սառեց այդ փոփոխությունից: Մերիի մտքով չէր էլ անցնում, որ կարող է այդքան ոճային և գեղեցիկ տեսք ունենալ: Ամուսինը նույնպես հավանեց կնոջ նոր տեսքը՝ ասելով, որ դա լավագույն նվերն էր իրենց ամուսնության տարեդարձին: Մերին այժմ վստահ է, որ կինը կարող է գնալ փոփոխության ցանկացած տարիքում: