Մուրացկանի աղջկան բոլորն էին ծաղրում դասարանում, բայց 10 տարի անց հավաքույթին նա գեղեցիկ «Դաս տվեց» անշնորհք համադասարանցիներին

Դպրոցում Կատյա անունով մի աղջկա համարում էին «տգեղ բադ»: Այնպես էր պատահել, որ իր ամբողջ մանկության տարիներին Կատյան հագնում էր միայն լաթեր, որոնք գնվում էին տեղի երկրորդական շուկաներից։ Նրանք աղքատ էին և չունեին բավականին գումար հագուստ գնելու համար։ Տարիներ առաջ ընտանիքը վրաերթի էր ենթարկվել, հայրը մա հացել էր, իսկ մայրը՝ լուրջ տր ավմաներ ստացել․ Մայրը աշխատում էր և մի կերպ կարողանում հասցնել, որպեսզի տանը գոնե ուտելիք լինի ուտելու համար։

Կատյան փորձում էր ամեն ինչով օգնել մորը։ Կատյան ամեն օր դասից լացելով էր տուն գալիս, քանի որ նրան դպրոցում ծաղրում էին։ Ավարտական երեկոյին Կատյան չմասնակցեց, քանի որ չուներ համապատասխան զգեստ։ Դպրոցն ավարտելուց 10 տարի անց որոշվեց դասարանով հավաքվել։ Կատյան բնականաբար չէր գնացել և ոչ ոք նույնիսկ չնկատեց նրա բացակայությունը։ Բոլորը պատմում էին իրենց մասին, թե ով ինչ էր դառել և ինչ էր աշխատում։ Ոչ ոք չէր հասել շատ մեծ բաների։

Մի քանի դեռ ոչ էլ աշխատում էին, լավագույն դեպքում՝ աշխատում էին խանութներում և ռեստորաններում։ Սրճարանում հայտնվեց մի առաքիչ, ով բոլոր դասընկերներին նվիրեց նվերներ տոպրակներով։ Ոչ ոք չգիտեր, թե ումից են այս նվերները։ Նրանք բացեցին տոպրակները, և այնտեղ գտան գեղեցիկ երեկոյան զգեստներ, իսկ տղաներին՝ գեղեցիկ կոստյումներ։ Այնտեղ նաև կար մի ամսագիր, որտեղ կային մոդելի նկարներ՝ այդ զգեստները հագած և ուրիշ գեղեցիկ զգեստներ։ Ինչպես արդեն գուշակեցիք, այդ աղջիկը Կատյան էր։

Դասաընկերները չէին կարողանում միմյանց աչքերին նայել․․ Նրանք ամաչում էին այն ամենից, ինչ արել էին Կատյայի հանդեպ դպրոցական տարիներին․․․ Կատյան որոշել էր հասնել իր նպատակին և դառնալ հագուստների դիզայներ։ Նա հասելէ էր դրան, նույնիսկ եղել էր շատ անգամներ երկրից դուրս՝ դիզայնավորելու հանրահայտ մարդկանց հագուստներ։ Եվրոպայում նա նաև հանդիպել էր իր երկրորդ կեսին, ում հետ ամուսնացել էր։ Եվ հիմա նրանք ապրում են Լոնդոնում Կատյայի մոր հետ։