Համեղ ու ավանդական հայկական գաթայի բաղադրատոսմը. սա կզարդարի ցանկացած սեղան

Հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ բաղադրատոմսերից է մածունով գաթան: Չկա որչէ գեղեցիկ առիթ, որը կարող է անցնել առանց այդ համեղ անուշեղենի: Եթե դեռևս չունեք հարմար բաղադրատոմս, ապա առաջարկում ենք ձեզ պատրաստել մեր խմբագրության կողմից առաջարկվող տարբերակով: Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 հատ ձու 25. գրամ կարագ կամ մարգարին 300 գրամ մածուն 1 թեյի գդալ սոդա 1 պտղունց աղ 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ Բաղադրիչները խառնում ենք իրար, և ստանում ենք ձեռքերին չկպչող խմոր: Թողնում ենք, որպեսզի խմորը հանգստանա, իսկ մինչ այդ պատրաստում ենք խորիզ: Խորիզի պատրաստման համար անհրաժեշտ է.

3 սուրճի բաժակ շաքարավազ 3-4 ճաշի գդալ ալյուր վանիլ Խմորը բացում ենք գրդնակով, որից հետո տեղավորում ենք խորիզը, փաթաթում ռուլետի նման, ապա գեղեցիկ կտրատում: Վրան քսում ենք ձուն, և տեղափոծում նախապես տաքացրած ջեռոցի մեջ: Սպասում ենք այնքան, մինչև գաթաները ստանան անհրաժեշտ վարդագույն երանգը: